«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (ՔԱԿ)՝ ստանալու տեղեկատվություն 2020թ․-ի հունվար-ապրիլ ամիսների պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։ Նշված ամիսներին ՔԱԿ-ում «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 6955500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 17054000 դրամ գումար։ Ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է մոտ 24 մլն դրամ։ Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա տեղակալի ստացած պարգևավճարների, հավելավճարների և դրամական օգնությունների չափի վերաբերյալ հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել՝ հղում անելով իրավական կարգավորումներին։
Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) և նրա ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում։ Հայտնաբերված խախտումների հետևանքով Հայաստանը զրկվել է դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորությունից։
Նիկոլ Փաշինյանի «նոր» Հայաստանում ռազմավարական նշանակության համակարգը ձախողելու համար էլ են ճոխ պարգևատրվում։