Ֆինանսները ժամանակակից տնտեսության հիմքն են : Իրենց գոյության ողջ ընթացքում դրանք բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել և տարբեր ձևեր են ընդունել : Մեր օրերում կան փողերի բազմաթիվ տեսակներ, որոնց մասին պատկերացնել անամ չէին կարող հին ժամանակների մասրդիկ : Վաղը ժամանակակից փողերը կարող են ևս անճանաչելի դառնալ :

Չկա որևէ օր, երբ մեզանից յուրաքանչյուրն առնչություն չունենա գումարի հետ՝ խանութում, աշխատավայրում, ճամփորդությունների ընթացքում և այլուր : Փողը մեր կյանքի անբաժանելի մասն է, սակայն դրա մասին քիչ մարդիկ են մանրամասնորեն տեղյակ : Ահա մի քանի հետաքրքիր փաստ փողի մասին :

Պատմությանը հայտնի փողի առաջին զանգվածային թողարկումը տեղի է ունեցել Հին Հռոմում, իսկ թղթադրամների առաջացման հայրենիք է համարվում Չինաստանը :

Սպարտայում արժույթի փոխարեն օգտագործվում էին երկար և ծանր ձողեր : Նպատակը փոխառություններից ու գողություններից հնարավորինս խուսափելն էր :

 

Իսահակ Նյուտոնն առաջարկել է մետաղադրամների ծայրերին կեռիկներ ամրացնել : Դա թույլ կտար խուսափել այն խարդախություններից, որոնք արվում էին թանկարժեք մետաղից պատրաստված մետաղադրամների ծայրերից մի փոքր կտոր կտրելով :

Թղթադրամի կյանքի միջին տևողությունը կազմում է 3 տարի : Սակայն որոշ թղթադրամներ պատրաստվում են հատկապես ամուր, օրինակ՝ ամերիկյան դոլարները : Միջինում դրանք հնարավոր է օգտագործել 8-9 տարի այն պահից սկսած, երբ դրանք շրջանառության համար անպիտան են դառնում : Ամերիկյան «կանաչը» կազմված է 75% բամբակից և 15% վուշից :

Ավստրալիայում, Մալայզիայում, Հոնգ Կոնգում, Վիետնամում թղթադրամները պատրաստվում են բարակ պլաստիկից : Այդպիսով դրանք առավել ամուր են ստացվում, ավելի քիչ ու դանդաղ են կեղտ ու մանրէներ կուտակում :

100$-անոց թղթադրամը ամենատարածվածն է աշխարհում : Հայտնիությամբ առաջին հորիզոնականում է 500€-ն :

Յուրաքանչյուր տարի տպագրվում է «Մոնոպոլիա» խաղի 30-40 անգամ ավելի թղթադրամ, քան իրական դոլար :

Իսլանդիան առաջին հորիզոնականում է այ պետությունների ցանկում, որոնց բնակիչները նախընտրում են վճարային քարտեր օգտագործել : Անգամ հանրային զուգարանից օգտվելու համար այնտեղ քարտերով են վճարում կատարում :

Առաջին բանկոմատը տեղադրվել է Լոնդոնում 1967 թ. : Այն ընդունում էր ոչ թե պլաստիկե քարտեր, այլ վաուչերներ : Այսօր աշխարհում կա ավելի քան 2 միլիոն բանկոմատ, որոնցից երկուսն աշխատում են Հյուսիսային բևեռում, իսկ մեկն՝ Անտարկտիդայում :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել