Yerkir.am-ը գրում է․
Իրանում մայիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 311-ով՝ ընդհանուրը դառնալով 131 հազար 652: Մահացածների թիվն ավելացել է 51-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ:
Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 659 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1712-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 102 հազար 276 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 763 հազար 913 անձ:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/201222.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել