Արցախի նորընտիր Ազգային ժողովն առաջին նիստն է հրավիրել։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների արդյունքներով Արցախի Հանրապետության յոթերորդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են քաղաքական 5 ուժեր:

Պատգամավորական 33 մանդատներից 16-ը ստացել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, 9-ը՝ «Միասնական հայրենիք», 3-ական՝ Արցախի «Արդարություն» և «Հայ յեղափոխական դաշնակցություն» ու 2-ը՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունները:

Նշենք նաև, որ այսօր տեղի կունենա նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել