Ամեն օր օդ են բարձրանում և վայրէջք են կատարում հազարավոր ինքնաթիռներ: Ըստ վիճակագրության՝ հավանականությունը ավելի մեծ է դեպի օդանավակայան գնալիս ավտովթարի ենթարկվելու, քան ինքնաթիռի մեջ, անգամ այն դեպքում, երբ այդ ինքնաթիռը դժվար պայմաններում է իր թռիչքն իրականացնում: Ավիացիայում անվտանգության ստանդարտներն ավելի բարձր են, այդ իսկ պատճառով էլ այս սեկտորում վթարի առկայությանը վերաբերող վիճակագրությունը լայն է: Այնուամենայնիվ, ավիացիոն վթարներ երբեմն տեղի են ունենում. ահա թե որոնք են եղել պատմության ամենախոշոր վթարներից մի քանիսը:

Թռիչք 123 Japan Airlines, 1985 թ., 520 զոհ

Սա պատմության ամենախոշոր ավիավթարն է մեկ ինքնաթիռի մասնակցությամբ: Միայն չորս ուղևոր է ողջ մնացել, երբ Boeing 747 Japan Airlines օդանավը մխրճվեց կենտրոնական Ճապոնիայի Տակամագահարա լեռան մեջ: Վթարի պատճառը օդանավի անորակ վերանորոգումն էր, որը կատարվել էր 7 տարի առաջ: Հայտնաբերելով անսարքությունը՝ օդաչուները կարողացել են ինքնաթիռը 32 րոպե շարունակ պահել օդում: Այդ ժամանակը նախատեսված էր նրա համար, որ ուղևորները նամակներ գրեին իրենց մտերիմներին: Այդ նամակներն այսօր գտնվում են թանգարանում:

Թռիչք Saudi Arabian Airlines 763 և Ղազախստանյան ավիաուղիներ 1907, 1996 թ., 349 զոհ

Սա ամենաողբերգական ավիավթարներից մեկն է եղել: Այն տեղի է ունեցել Հնդկաստանի Նյու Դելիի օդանավակայանի վերևում, երբ «Ղազախստանյան ավիաուղիներ» ավիաընկերության ԻԼ-76 օդանավը, մոտենալով վայրէջքի վայրին, թույլատրվածից ավելի ցածր իջավ: Միաժամանակ օդ էր բարձրանում մեկ այլ ինքնաթիռ՝ Boeing-747-ը, որը պատկանում էր Saudi Arabian Airlines-ին: Բախման հետևանքով երկու օդանավերի բոլոր ուղևորները զոհվեցին:

Malaysia Airlines, թռիչք MH17, 2014 թ., 298 զոհ

2014 թ. Ղրիմի անեքսիայից հետո շատ ավիաընկերություններ փոխեցին իրենց օդանավերի ուղին, որպեսզի շրջանցեն ռազմական տարածքները: Ցավոք, Malaysia Airlines-ը նման քայլի չգնաց. այդ որոշումը ողբերգական հետևանք ունեցավ, և մահացան Boeing-777 ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները: Այն թռչում էր Ամստերդամից դեպի Կուարա Լումպուր: Ուկրաինայի տարածքում ավիաաղետի պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, կրում են սեպարատիստները, որոնք մինչ օրս չեն ընդունում իրենց մեղքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել