Yerkir.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դադարել է երևալ հանրությանը։ Ըստ The Independent-ի՝ մայիսի 12-ից ի վեր նրան ոչ ոք չի տեսել։
Թվիթերը օգտատերերը հումորային գրառումներ են կատարում անհետացած գործչի վերաբերյալ. «Ինչ-որ մեկը տեսե՞լ է այս մարդուն։ Ոստիկանությունը կոչ է անում բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, թող իրենց պահեն այդ տեղեկություն»։
Ջոնսոնի անհետացմանն ուշադրություն է դարձրել նաև հայտնի բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը։ Նա կոչ է արել վարչապետին՝ «դադարել թաքնվել»։
Պարբերականը նաև ենթադրում է, որ Ջոնսոնը կարող է ժամանակ անցկացնել նորածին որդու հետ. ապրիլի 29-ին Ջոնսոնը 5-րդ անգամ հայր է դարձել։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/200954.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել