Հերթական անհաջող եթերի ժամանակ Նիկոլը չկարողացավ թաքցնել իր վախերը և ստեղծված անկառավարելի իրավիճակը: Հավանաբար մեծն մանիպուլյատորը չէր կարող պատկերացնել, որ մեծ փառքից երկու տարի անց շատ-շատերը կսկսեն դատել ոչ թե խոսքով` այլ արած գործով, կհավատան, որ Նիկոլը կարող է մասնակից լինել կոռուպցիային, մաքսանենգությանը, պետական փողերի մսխմանը, և որ ամենածանրն է` իրենց խաբված և օգտագործված կզգան: Եկավ այդ ժամանակը , և Նիկոլը սկսել է դա գիտակցել, սկսել է գիտակցել նաև, որ իր վարչապետության ժամանակահատվածի վարկանիշը օրօրի անկման նոր ռեկորդներ է սահմանում, իսկ հասունացող առողջապահական և սոցիալական բունտի ժամանակ հատակին գտնվող վարկանիշի պարագայում Նիկոլը հայտնվելու է այնտեղ, որտեղ մի որոշ ժամանակ նստել էր:
Ի դեպ վիրուսի ահագնացող տեմպերի ֆոնին խուճապահար եթեր մտնել և մտածել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դիտում են քեզ և ավելի շատ փող կտան` մեղմ ասած ծիծաղելի է: Քիչ թե շատ լուրջ կառույցները նայում են վարակի փաստացի իրավիճակին և իրենց քո մատուցած ծառայությանը` մասնավորապես օրեր առաջ ազգադավ Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու փաստին, որի վավերացման դիմաց էլ ԱՄՀ -ի կողմից տրվեց 280 մլն դոլարը:
《Նախկիններով》 չվախեցնես Նիկոլ` 《Ներկան》զգում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: