Սիրելի հայրենակիցներ, այսօր մի խումբ Խառատյանների պահանջով ծիծաղելի հիմնավորումներով իմ դեմ քրեական գործ է հարուցվել:
Թուրք ներողները խիստ անհանգստացած են իմ վերջին բացահայտումներով:
Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները խուճապի մեջ են: Թուրքիային օգնելու իրենց ծրագիրը, որը ենթադրում եմ լավ վարձատրվում էր հենց Թուրքիայից տապալման եզրին է:
Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը ոչնչացնելուց փրկելու պայքարի շրջանակներում իմ հնարավոր բանտարկությունը օրհնել է իմ հայրը:
Հայրական օրհնությունը և ձեր բոլորի աջակցությունը ջերմացնում է իմ սիրտը:
Հ.Գ. Ի դեպ, Խառատյանների բողոքին միացել է նաև մի տրասվեստիտ մարմնավաճառ:
Ոստիկանության հայտարարությունը.
Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ
Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։