Կարելի է Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքները լուրջ ընդունել կամ՝ ոչ, սակայն փաստ է, որ նա խաղում է նույն այն կանոններով, որոնք տարիներից ի վեր ու դեռ «Հայկական Ժամանակ»-ում, որպես խմբագիր աշխատած տարիներից մշակել ու վարպետորեն կիրառել է Նիկոլ Փաշինյանը:
Հնչեցված մեղադրանքները տրամաբանորեն կամ համապատասխանում են իրականությանը եւ կամ անհիմն են:
Առաջինի դեպքում բնական է, որ չունենալով որեւէ ասելիք Նիկոլ Փաշինյանը գերադասելու է լռել:
Լռելու է նաեւ երկրորդի դեպքում, քանի որ ինքը խիստ ծանոթ է այդ հնարքին, որի կիրառմամբ երկու տասնամյակ շարունակ վարկաբեկել է նախկին իշխանություններին ու մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ բոլորը հիշում են Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի 4 միլիարդ դոլարի ու տարբեր ընկերություններում մասնաբաժիններ ունենալու նաեւ բոլոր բիզնեսներում Սաշիկի 50/50 փայ ունենալու մասին փաշինյանական միֆերը, որոնք հենց այնպես էլ մնացին չապացուցված:
Նիկոլ Փաշինյանը լռելու է, որովհետեւ լինելով հիշյալ խաղի հիմնադիրն ու մասնագետը լավ է գիտակցում, որ չեղածն ապացուցելն ու առավել եւս դրա հետ կապված ժողովրդին համոզելը չափազանց դժվար ու երբեմն նույնիսկ անհնարին է լինում:
Պարզ ասած Միքայել Մինասյանի բացահայտումների շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նույն այն ծուղակում, որը ժամանակին ուրիշների համար լարել է ինքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել