Պարոն վարչապետ, խոստովանեք ինքներդ ձեր խղճի առաջ, որ բառի բուն իմաստով տապալել եք պետական կառավարումը։ Ես դեռևս չեմ ուզում հավատալ, որ գիտակցելով հանդերձ քայլեր չեք ձեռնարկում։ Ես չեմ մեղադրում ձեզ, որովհետև մեկ մարդը, անգամ վարչապետ, չի կարող ամեն ինչից գլուխ հանել, բայց զարմանում եմ, որ դուք համառորեն փորձում եք ապացուցել, որ ամեն ինչին տիրապետում եք` օր օրի նվազեցնելով հասարակության վստահությունը ձեր նկատմամբ։ Կներեք, բայց այսօրվա ձեր ասուլիսը ելույթ էր ոչ մի բանի մասին, դա ձեր ձախողումների քողարկում էր։ Ձեր շուրջը թիմ չկա։ Եթե դուք իրոք էն մարդն եք, ով հեղափոխության բեմից մարդկանց իրենց երազած Հայաստանն էր խոստանում, ապա ընդունեք որ ձախողել եք։ Հիմա ձեզ օդ ու ջրի պես պետք է հավաքագրել առանձին ոլորտների լավագույն մասնագետների ու լսել նրանց։ Հավատացեք կան այդպիսի մարդիկ, մարդիկ ովքեր չեն սիրում իրենց ամեն կամեռայի առաջ շպրտել` աթոռ ստանալու ակնկալիքով։ Եթե էս պետության ապագան թանկ ա ձեր համար, եթե դուք իրոք անկեղծ եք էն հասարակության հետ, ով ձեզ ձեռքերի վրա բերեց դարձրեց վարչապետ, իջեք արդեն որևէ հավատ չներշնչող լայվերից, հավաքեք լուրջ մասնագետների ու էդ մասնագետների հետ կանգնեցրեք էս երկրի գահավիժումը։
Դուք ուղակի չեք պատկերացնում ինչ փիս եք ընկնելու, ինչ ցավոտ... ժողովուրդն էլ հետը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: