Քրդերը սպառնում են Թուրքիո իշխանությանը, որով սաբոտաժ են արել իշխանությունները այն բոլոր վստահեցնող համաձայնությունները, որ վերաբերում են Օչալանի առողջապահական ու այլ քաղաքացիական իրավունքներին... Դե վաղուց եփում է քրդերի անկախության հարցը, որը թուրքերը ուզում են իրենց տերիտորիայից հեռու անեն, Սուրյո ու Իրաքի հողերի վրա... Սակայն կարծում եմ, որ նույնիսկ եթե քրդերը ստանան այդ անկախությունը, նրանք այդ շրջանները կօգտագործեն ի վերջո թուրքերից իրենց դարավոր վրեժը լուծելու համար... Շատ պայթուցիկ է իրավիճակը, անշուշտ պայթուցիկ եղել է ու կա, սակայն արևելք ու արևմուտք ստից քաղաքականությունը քրդերին զոհ է տվել, ու արևմուտքը միշտ էլ պաշտպանել է թուրքիո ֆաշիստ իշխանություններին... Բայց կարծում եմ, ժամանակը եկել է, որ ԱՄՆ-ն իր մատը կծի, և նրա համար, որ սխալ իշխանության վրա է վստահություն ունեցել այս հարյուր տարիների ընթացքում... Հանձինս թուրքերի...ու կարծում եմ, որպեսզի այդ սխալը ուղղեն, հիմա քրդերի թմբուկն են զարկում, մերթ ընդ մերթ...նույն իրավիճակը, ինչպես որ հայերիս հետ են վերաբերվել...ոչ մի տարբերություն... Միակ տարբերությունը, որ հայերս հիմա գրագետ, արդյունավետ ու հեղինակավոր ՍՓՅՈՒՌՔ ՈՒՆԵՆՔ....
Կից նյութը՝ այստեղ