Դժվար թե գտնվի մեկը, ով երբևէ չի փորձել ֆասթֆուդ կամ արագ պատրաստման այլ սնունդ: Այդ մարդկանց թվում են նաև նրանք, ովքեր ծնվել ու ապրել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Չնայած մթերքների դեֆիցիտին՝ այդ տարիներին ևս հնարավոր էր յուրօրինակ ֆասթֆուդ գտնել :

Փաթեթավորված ապուր

  

Ամեն ինչ շատ պարզ էր. հարկավոր էր փաթեթի պարունակությունը լուծել ջրում: Դա օգնում էր տնային տնտեսուհիներին, քանի որ խոհանոցում ավելի քիչ ժամանակ էին անցկացնում, իսկ արդյունքը, միևնույն է, բոլորին դուր էր գալիս: Շատերն ապուրի մեջ կարտոֆիլ, միս և այլ մթերքներ էին ավելացնում: Երեխաների ամենասիրելին «աստղիկներով» ապուրն էր:

Կարկանդակներ և պոնչիկներ

Սրանք, թերևս, խորհրդային արագ սննդի ամենադասական օրինակներն են: Յուրաքանչյուր անկյունում հնարավոր էր գտնել կարկանդակի ու պոնչիկի կետ, որտեղ աշխատող տատիկը տաք-տաք կարկանդակները փաթաթում էր թղթով և վաճառում ցանկացողներին: Միջուկի ընտրությունը ևս մեծ էր՝ բրնձով, մսով, ձկով, կարտոֆիլով: Իսկ ահա պոնչիկները պատում էին մեծ քանակությամբ շաքարի փոշով:

Չիպսեր

Այո, չիպսեր նախկինում ևս արտադրվում էին: Ի տարբերություն ժամանակակից չիպսերի՝ դրանք զուրկ էին գլուտամինաթթվից: Բաղադրությունն ամբողջապես բնական էր՝ աղ և կարտոֆիլ: Պահպանման ժամկետն ընդամենը 30 օր էր, իսկ վնասը՝ նվազագույն:

Ինքնուրույն պատրաստման ֆասթֆուդ

Նման հասկացություն նախկինում, կարելի է ասել, չկար, այդ իսկ պատճառով մարդիկ փորձում էին ինքնուրույն ինչ-որ համեղ բան պատրաստել: Իսկ առկա մթերքների ընտրությունը բավականին նեղ էր:

Տապակած երշիկով բուտերբրոտը համարվում էր լավագույն դելիկատեսներից մեկը: Կհիշեք նաև երեխաների ամենասիրելի քաղցրավենիքը՝ եփած շաքարավազից պատրաստված ոսկե աքաղաղները, յուղով թխվածքաբլիթներն ու եփած խտացրած կաթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել