ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԱԾ ԹՇՆԱՄՈՒ ԴԻՎԵՐՍԻՈՆ ՇՂԹԱՆ

• Արգելեց բոլոր հավաքները։
• Լսեց ձեր հեռախոսազրույցները։
• Հսկեց ձեր տեղաշարժը։
• Կիսամշակ դարձրեց դաշտերը։
• Ձախողեց դպրոցահասակների կրթությունը։
• Տապալեց ուսանողների ավարտական աշխատանքներն ու ընդունելությունը։
• Մարտի 21-ին արգելեց Հայոց Ամանորյա ծեսը Գառնու տաճարում։
• Զատկի օրը դատարկեց եկեղեցիները։
• Ապրիլի 24-ին դատարկեց Ծիծեռնակաբերդի բարձունքը՝
1 միլիոն ապրող հայերի անուններ դաջելով ցեղասպանվածների տապանին։
• Մայիսի 9-ին դատարկեց Եռաբլուրն ու Մեծ հաղթանակի հուշահամալիրը։
• Նենգաբար ճամփա բացեց խնդրահարույց կոնվենցիայի համար։
• Որոշեց Երևանում տեղադրել սուր ընդգծված հակահայ պատմական գործիչ Գանդիի արձանը։
• Դավադիր խմորումներ սկսեց Ցեղասպանության թանգարանի արխիվներում։
• Կազմաքանդեց ևս մեկ պետական ինստիտուտ՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն։
• Այրեց Ազգային գրադարանի ողջ թվայնացված արխիվը։
• Գնդակոծեց Տավուշի անզեն գյուղացիությանը։
• Հյուծեց արդեն իսկ հյուծված ՀՀ տնտեսությունը, ահագնացրեց աղքատությունը։
• Բարոյալքեց ու ահաբեկեց հասարակության արդեն իսկ բարոյալքված ու վախկոտ հատվածներին։

Եղբա՛յրք, եթե նայում եք ու չեք տեսնում, ուրեմն տեսե՛ք, եթե տեսնում եք ու չեք նկատում, ուրեմն նկատե՛ք, եթե նկատում եք, բայց չեք ուզում նկատել, ուրեմն պաղատում ենք՝ մեզ՝ անհանգիստ հոգիներիս սովորեցրեք լինել գլխաթաղ ջայլամ... ավելի ճիշտ՝ տուզիկ, որպեսզի մայիսի 25-ից պարտադիր դնչկալ կրենք ու լռենք։
«Գոնե մեր փառքը մահով ետ խլենք,
Ու այնպես լռենք»։

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել