Tert.am-ը գրում է.

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով մեկ տարի անց ՀՔԾ-ն որոշել է կազմել մեղադրական եզրակացություն, չեմ կարծում՝ գլխավոր դատախազությունը կկարողանա որևէ այլ դիրքորոշում ունենալ: Համոզված եմ, որ անգամ այսօր, այս քաղաքական ճնշումների պարագայում, շատ դժվար է լինելու իշխանությանը գտնել մի դատավոր, որն այս մեղադրանքով մեղադրական դատական ակտ արձակի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Իսկ եթե գտնվի այդ դատավորը, հանկարծ նման բան տեղի ունենա, հետագա փուլերում, այդ թվում  նաև Եվրոպական դատարանում, Դավիթ Գրիգորյանի շահերը ներկայացնելու համար, միայն խրոնոլոգիան ներկայացնելով՝ մենք կարող ենք բավարարվել, քանի որ այս հագամանքի շուրջ արդեն իսկ 2019 թվականի փետրվար ամսին Հատուկ քննչական ծառայության նույն քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և դա հաստատվել էր նաև գլխավոր դատախազության կողմից: Ակնհայտ էր, որ հանցակազմ չկա և միայն մայիսի 18-ին, Ռոբերտ Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից հետո, մայիսի 22-ին նույն հարղորդում ներկայացրած անձը, միայն իրեն հայտնի տրամաբանությամբ, զուգահեռ այն բանի, որ ինքը բողոքարկում էր մերժման որոշումը դատական ատյանններում ու պարտվում բոլոր ատյաններում, որոշում է այդ օրը կրկին դիմում ներկայացնել գլխավոր դատախազություն»,- ասաց Վարոսյանը:

Վարոսյանը նշեց՝ իրենց դեռ պարզ չէ, թե այդ դիմումը քրեական գործի նյութերից ինչ կարգով է մուտք արվել, հայտնվել գլխավոր դատախազությունում: Նա ասաց, որ դա էլ պետք է փորձեն դատարանում պարզել:

«Սրան էլ զուգահեռ, իհարկե, կա Բարձրագույն դատական խորհուրդի մի շարք անդամների՝ մինչ այսօր չպարզաբանված հրաժարականների շքերթը, դատարանների մուտքերի արգելափակումը, կառավարության նիստին հայտնի հաթաթան ՝ուղղված դատավորներին վեթինգին: Այս ընթացքը, այս ամբողջը եթե մենք ծայրից ծայր ներկայացնենք, Եվրոպական դատարանի դատավորներին հավելելու կամ լրացուցիչ ինչ-որ բան ասելու անհրաժեշտություն չենք ունենա: Գործ ունենք ուղիղ քաղաքական հրահանգով քաղաքական հետապնդման հետ՝ ուղղված դատավորին, և առհասարակ գործ ունենք դատական համակարգը ահաբեկելու գործի հետ, որն իրականցվում է այս քրեական գործի միջոցով, գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ ուղղված դատավորին»,- ընդգծեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել