Արհեստական բանականությունը և տեխնոլոգիաները՝ գեներացված դրա հիման վրա, դառնում են առավել նշանակալից ժամանակակից հասարակության համար: Դրանք նոր օգուտներ ունեն, նոր հնարավորություններ են ստեղծում և տարբեր գործընթացներ ավելի արդյունավետ են դարձնում: Սակայն չի կարելի կուրորեն հենվել արհեստական ինտելեկտի վրա, քանի որ այն պոտենցիալ վտանգ է պարունակում: Դրանից խուսափելը մարդկության կարևորագույն առաջադրանքներից մեկը պետք է լինի:

Արհեստական ինտելեկտի բնագավառի մասնագետներն ու ֆուտուրոլոգները ապագայի վերաբերյալ կանխատեսումներ են անում: Անգամ նրանց ամենազգուշավոր վարկածները զարմանալի ու սարսափելի են միաժամանակ: Այսպես, մասնագետներից մեկը նշում է, որ ապագայում մարդիկ բաժանվելու են երկու «տեսակի»՝ հասարակ մարդիկ և խելացի մարդիկ: Մարդիկ դժվար ընտրության առջև են կանգնելու՝ պահպանել մարդկային հատկանիշնե՞րը, թե՞ կենտրոնանալ բացառապես մասնագիտական որակների վրա:

Իրադարձությունների նման զարգացումն անխուսափելի է, և դրա առաջին նախադրյալները նկատվում են նաև այսօր: Երևույթն իրական կդառնա, երբ ի հայտ կգա «հիբրիդային բանականություն» հասկացությունը: Վերջինս միավորում է մարդու ուղեղի և արհեստական բանականության բոլոր ունակությունները: Մեկ այլ կարևոր փոփոխություն է լինելու տեխնոլոգիաներում առավել շատ իրականություն մտցնելը:

Արհեստական բանականության չափից դուրս զարգացման խնդիրներից է նաև այն, որ այն զարգանում է ոչ այնպես, ինչպես կանխատեսում էին նախկինում: Ենթադրվում էր, որ մարդկությունը դրա շնորհիվ կազատվի մոնոտոն և միատեսակ աշխատանքներից: Սակայն դրա փոխարեն մենք այսօր ունենք «անողոք կառավարիչ», որն անդադար եղանակներ է գտնում ավելի շատ աշխատել ստիպելու: Բացի դրանից՝ արհեստական բանականության ներդրումը տարբեր ոլորտներում շարունակում է թանկ հաճույք համարվել, ինչն էլ օբյեկտիվորեն խոչընդոտում է դրա՝ բնական հունով զարգացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել