Հարությունյան Արայիկին ճանաչում եմ 2008-ից: Լավ մարդ է, ազնիվ է, բայց հե՜չ իր տեղում չէ:

Իրենից հեռացան կոմպետենտ փոխնախարարներ: Այսօր իր պատճառով հեռացավ Գոգյան Սմբատը, որը, ի հեճուկս նախարարի ստեղծած խոչնդոտների, պատերազմ էր տանում ակադեմիական գրագողության դեմ:

Ես էլ չասեմ, թե ինչ ողբալի վիճակում է կրթության համակարգը, որը, ի տարբերություն, ասենք, սոցապ ու առողջապահության ոլորտների, հեղափոխությունից հետո մնացել է, ոնց որ կար:

Կրթության ոլորտի էլ քանի՞ նորմալ պաշտոնյա պետք է փախնի Հարությունյան Արայիկից, էլ ի՞նչ աստիճանի վատ վիճակի պետք է հասնի ոլորտը, որ Նիկոլ Փաշինյանը համոզվի, որ եկել է Հարությունյան Արայիկին փոխարինելու ժամանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել