Tert.am-ը գրում է.

Ես այս գործի վերաբերյալ բազմիցս ասել եմ, որ ինձ համար անհասկանալի է, ես երբեք չեմ խախտել օրենքը և ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով իր և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստի մասին:

«Ես հասկացել եմ մի բան, որ մեղադրվում եմ  ԱԺ նախագահ ընտրվելու համար, քանի որ ընտրվել եմ՝ բժիշկ լինելով, որովհետև ԱԺ նախագահ լինելով՝ ես մտածել եմ, որ պիտի ԱԺ-ի բնակակոն աշխատանքն ապահովեմ: Բնականոն աշխատանքն ապահովելու համար գոյություն ունի ևս 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունն աշխատավարձ է վճարում, այդ աշխատակազմը պատրաստում է բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները: 

Ես փաստաթուղթ եմ ստացել Գարիկ Հարությունյանից և հանձնել եմ իմ աշխատակազմին, աշխատակազմը պատրաստել է պատասխան, որի հայտարարությամբ ես հանդես եմ եկել: Ես ինձ թույլ չեմ տվել իրենց հրահանգել, իրենք արել են այնպես, ինչպես օրենքն է պահանջում: Ակնհայտ, բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել այդ գործընթացին: Օրերից նշանակություն ունեն ամսի ապրիլի 5-ը և 12-ը: 5-ին եղել է իմ հայտարարությունը, հաջորդն էլ 12-ին: Մնացած հայտարարությունները, որոնք շրջանառվում են, դրանք ես գործավարական փնթիություն եմ համարում և որևէ իրավական հիմք չունեն»,- ներկայացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել