Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում Նիկոլը հայտարարել է, որ մտադիր է Սահմանադրությունը փոխել ընտրություններից հետո: Ըստ նրա՝ դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում:
Ինչո՞ւ է Նիկոլն իրականում կարևորել հենց ընտրություններից հետո նոր Սահմանադրության ընդունումը: Նրան դա անհրաժեշտ է, որպեսզի լեգիտիմացնի Իլհամի սրտի Սահմաանդրությունը, իսկ թե ինչպես կարելի է դա անել, երևաց ասենք Վաղարշապատի ընտրություններում. ցանկալի տոկոս ստանալը Նիկոլի համար խնդիր չի լինելու սպասվող ընտրություններում, քանի որ նախ՝ տիրապետում է արդեն փորձարկված տեխնոլոգիաների, ապա՝ եթե նույնիսկ պարզ թվանկարչությամբ էլ զբաղվի, ապա ոչ ոք նրա «կտավի» իսկությունը կասկածի տակ չի դնի. նոր Սահմանադրության հիմքում ընկած են լինելու թուրքական պահանջներն ու նարատիվները, որոնցից ամենաէականը Անկախության հռչակագիրը չեղարկելն է: Այսպիսով՝ Նիկոլը փորձելու է Էրդողանի Սահմանադրությունը ներկայացնել որպես հայ ժողովրդի սրտի Սահմանադրություն:
Մյուս կողմից՝ եթե նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ հանրաքվեն անցկացվեր նախքան ընտրություններն ու տապալվեր, ապա ինքնաբերաբար հարվածի տակ էր հայտնվելու ՔՊ-ի քաղաքական ապագան, իսկ նման ռիսկի Նիկոլը չի կարող գնալ:
Նիկոլն հռչակելու է իր՝ 4-րդ հանրապետությունը՝ արտաքին աշխարհում որպես նոր հայկական պետության հիմնադիր հայր ընկալվելու հեռանկարով՝ իր ու Աշոտիկի համար դրանից բխող լավ հնարավորություններով:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4906
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել