Ավինյան Տիկոյի՝ որպես առանձին խաղացողի, դիրքավորման պրոցեսը, փաստորեն, նոր թափ ա հավաքում։ Եվ սա արդյունքն ա էն բանի, որ ոչ միայն Նիկոլի քաղաքական հակառակորդներն են հասկացել, որ վերջը մոտ ա առավել, քան երբևէ, այլ նաև թիմակիցները, որոնք փորձում են իրանց համար կոնսոլիդացիոն նոր փրկօղակ սարքեն։
Վերջում կասեն` դե, Նիկոլը գիժ էր, մենք ի?նչ մեղք ունենք, մենք էլ էինք ձեռը կրակն ընկել։ Ու դրա համար ա Ավինյան Տիկոն բեքօֆիս հավաքում։
Փաշինյան Նիկոլին հեչ չեմ նախանձում, իրան ահավոր ծանր օրեր են սպասվում, քանի որ կոնսենսուս-1 բանաձևում մանրից հենց իրա թիմն ա տեղավորվում։
Բայց, դե, արդար ա, չկա մեկը, ում մոտ Նիկոլի հանդեպ գոնե մի տոկոս խղճահարություն կամ կարեկցանք ա առաջանալու։ Ինքը երկու տարում վաստակեց էդ դաժան վերջաբանը՝ դրանից բխող հետևանքներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1932384176894351&set=a.762756183857162&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել