Հայտարարություն

Մայիսի 8-ին հայտարարություն տարածեցի այն մասին, որ Analitik.am-ի խմբագրություն մի քանի անգամ զանգահարել է մի անձ, ով ներկայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբայր՝ Սերգեյ Բարսեղյան, վերջինս սպառնացել է ԶԼՄ-ին և հայհոյանքներ հնչեցրել՝ կցվեց նաև վերոնշյալն ապացուցող ձայնագրություն։

Անցել է 5 օր, իրավապահ մարմինների կողմից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։

Հաշվի առնելով իրավապահների ակնհայտ անգործությունը, պետք է եզրահանգենք, որ իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցողների նկատմամբ կարելի է ազատորեն և անպատիժ կիրառել հոգեբանական բռնություն՝ սպառնալով նրանց կյանքին և առողջությանը, փորձելով խոչընդոտել լրագրողական գործունեությունը: Զանգահարողի քրոջ վարչապետի օգնական լինելու հանգամանքը դրա վառ ապացույցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել