«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Ազգային ժողովի նիստում սպառնալից տոնով և ձայնը բարձրացնելով իր դժգոհությունն է արտահայտել առ այն, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր զեկույցում կանանց իրավունքներին անդրադարձել է ընդամենը 2 տողով, և սկսել է խորհուրդներ տալ, թե զեկույցը կանանց մասով ինչ կառուցվածք պետք է ունենա` նշելով ձեռքբերումները՝ սկսած պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունից: Շարունակելով իր միտքը՝ թուրքագետ պատգամավորը հավելել է, որ ինքը՝ որպես պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկ աշխատանքը շատ դեպքերում գնահատում է բավարար, բայց նրա զեկույցը գնահատում է անբավարար:
Arman Tatoyan-ը հակադարձելով նշել է. «Ուրեմն, պարո՛ն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել ՀՀ ՄԻՊ-ի հետ եւ մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին»:
Անգամ նախազգուշացումից հետո առ այն, որ իրեն չսպառնան, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արարատ Միրզոյանն Արման Թաթոյանին նկատողություն է արել անհանդուրժող վերաբերմունքի համար` առաջարկելով, որ պատգամավորների նկատմամբ խոսելիս ուրիշ ձևով խոսի։ Ինչպիսի ցինիզմ:
Հ.Գ. Լռեցնելու հերթական փորձը ձախողվեց: