Այսօր մոլորակի վրա գոյություն ունի շուրջ 7,000 տարատեսակ լեզու: Զարմանալի չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը մեծ արժեք ունի: Ուսումնասիրելով դրանք՝ մենք ոչ միայն ընդարձակում ենք մեր մտահորիզոնը, բարձրացնում ենք մեր «արժեքը» աշխատանքի շուկայում, այլև նոր հնարավորություններ ենք ձեռք բերում հետաքրքիր ճանապարհորդություններ իրականացնելու:
Մասնագետներն առանձնացնում են 8 հիմնական լեզու, որոնք համաշխարհային ճանաչում ու մեծ կարևորություն ունեն: Այդ լեզուներն են՝
- չինարեն,
- անգլերեն,
- իսպաներեն,
- արաբերեն
- պորտուգալերեն,
- ռուսերեն,
- գերմաներեն,
- ֆրանսերեն:
Գոյություն ունի «լեզվաընտանիք» հասկացությունը: Լեզվաընտանիքը լեզուների ծագումնաբանական դասակարգման հիմնական միավորն է, որը ցեղակից լեզուների ամբողջություն է։ Լեզվաընտանիքը զարգանում է մեկ նախնական լեզվի վրա՝ որպես լեզուների պատմական զարգացման հետևանք։ Հիմնական լեզվաընտանիքներն են՝
- Հնդեվրոպական լեզվաընտանիքը, որը միավորում է ամենամեծ թվով լեզուներ, այդ թվում՝ սլավոնական, գերմանական, հնդարիական:
- Չին-տիբեթական լեզվաընտանիք, որը կիրառողների թվով երկրորդն է. հիմնական լեզուն չինարենն է:
- Ալթայան լեզվաընտանիք, որը կրողների ամենաքիչ թիվն ունի: Այն ներառում է հիմնականում թյուրքական բարբառներ:
Ակնհայտ է, որ մոլորակի վրա մարդիկ բազմաթիվ լեզուներով ու բարբառներով են խոսում: Սակայն հիմնական ու համաշխարհային լեզուների շարքին, բացի վերանշյալներից, դասվում են նաև ճապոներենը, հինդուստանին, մալայերենը, պարսկերենը, թուրքերենը, բենգալերենը, կորեերենը, նիդեռլանդերեննն ու սուախիլին: Միաժամանակ կան լեզուներ, որոնք ամենահեշտ է հնարավոր սովորել: Ահա դրանք.
- իսպաներեն,
- իտալերեն,
- բուլղարերեն,
- պորտուգալերեն,
- ֆրանսերեն,
- հունարեն,
- սերբերեն,
- լեհերեն,
- շվեդերեն:



