Operativ.am-ը գրում է.

Զայրույթ են առաջացնում ԱՄՆ-ի կողմից նացիզմի պարտության արդյունքները եւ դրանում ԽՍՀՄ-ի վճռորոշ ներդրումը խեղաթյուրելու փորձերը, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությանը։

Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, Instagram-ում Սպիտակ տունը գրառում էր կատարել, որում անվանել էր ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային որպես նացիզմի դեմ հաղթանակ տարած միակ ուժեր։

«Ամերիկացի պաշտոնյաները չունեին քաջություն եւ ցանկություն անգամ կես խոսքով ըստ արժանվույն գնահատելու անվիճելի դերն ու բազմաթիվ անհամաչափ զոհերի ներդրումը, որոնք կրել է Կարմիր Բանակը եւ խորհրդային ժողովուրդը հանուն համայն մարդկության»,-ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախարարությունում նշել են, որ Սպիտակ տան գրառումը հակասում է ապրիլի 25-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Էլբում խորհրդային եւ ամերիկյան զինվորների պատմական հանդիպման տարելիցի կապակցությամբ հայտարարություններին։

Սպիտակ տան գրառումը դատապարտել են նաեւ ՌԴ Պետդումայում եւ Դաշնության Խորհրդում։

Ավելի ուշ Գերմանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ խորհրդային զորքերն ազատագրել են Բեռլինն աննախադեպ մարդկային զոհերի գնով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել