Tert.am-ը գրում է.

Նախ ճիշտ չգնահատվեց իրավիճակը և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը հանգեցրեց այս ամենին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին, սահմանափակումների մեղմացմանը:

Չնայած դրան, նա նշեց, որ կա այնպիսի իրավիճակ, երբ այլևս արդյունավետ չի դառնում սահմանափակումները, ինքնամեկուսացում պահպանելը և, աստիճանաբար, պետք է անցնել առօրյա աշխատանքի, քանի որ տնտեսության հասցված վնասն ավելի մեծ կլինի:

«Այսինքն, կարծում եմ, որ պետք է պահպանել անձնական հիգենիայի կանոնները, այն ամենը, ինչ հաճախ ասվում է, բայց, միևնույն ժամանակ, պետք է աշխատել, որպեսզի Հայաստանի առանց այն էլ խոցելի տնտեսությունն էլ ավելի վատ վիճակում չհայտնվի: Բոլոր դեպքերում՝ դժվար իրավիճակ է ոչ միայն Հայստանի առողջապահական համակարգի նման համակարգ ունեցող երկրներում, այլև ամբողջ  աշխարհում»,- ասաց նա:

Տարոն Տոնոյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել, թե այն երկրներում, որոնք կարողացել են լավ պայքարել վարակի դեմ, ինչ մոտեցումներ են ցուցաբերվել: Ըստ նրա, եթե վարակի առաջին երկու երեք աղբյուրները կանխեին, ապա, միևնույն է, այլ աղբյուրներից կտարածվեր այդ վարակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել