Ոմանց համար գիտեմ որ շատ դառը իրականություն եմ ասելու, բայց ոչինչ սառը ու դառը կոֆե կխմեք, կանցնի երևի: Այսօր արդեն ակնհայտ է` իշխանությունը տապալել է կառավարումը և փակուղուց դուրս գալու նպատակով աջ ու ձախ հարձակումների ու հակադարձումների լայն ալիք է նախաձեռնել։ Ըստ իշխանությունների տրամաբանության՝ երկրում ամեն մի կատարված քաղաքական գործընթացի համար մեղավոր է Սերժը, յուրաքանչյուր ասված խոսք ֆինանսավորում է Քոչարյանը, Ֆեյսբուքում արտահայտած որևէ կարծիք ուղղորդում է Միքայել Մինասյանը։ Այս ամենը համադրելով՝ կարող եմ արձանագրել, որ Նիկոլը տառապում է կպչուն մտքեր հիվանդությամբ։ Զավեշտալին այն է, որ երկրում ստեղծված այս քաոտիկ իրավիճակից, որի թիվ մեկ պատասխանատուն Նիկոլն է, դժգոհում է հենց ինքը։ Տեղին է հիշել հայտնի ասացվածքը՝ քամի ցանողը փոթորիկ է հնձում, այսքանը, բարին մեզ հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: