Tert.am-ը գրում է.

«Հայաստանում ժողովրդավարական բարելավում է արձանագրվել ընտրական համակարգում և կոռուպցիոն առումով: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2019թ. զեկույցն է հրապարակել, որում լայնորեն անդրադառնում է ժողովրդավարական առաջընթաց կամ հետընթաց արձանագրած երկրների տվյալներին»,- «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Գասպարյանը և հիշեցրել, որ ուսումնասիրությունը կոչվում է՝ Nations in Transit կամ թարգմանաբար՝ Անցումային պետություններ և անդրադառնում է հետխորհրդային և արևելաեվրոպական 29 երկրում ժողովրդավարության առաջխաղացմանը, նահանջին կամ՝ գոյություն ունեցող խնդիրներին:

Ըստ ուսումնասիրության՝ մեր երկիրն իր տվյալները բարելավել է 0.7 կետով և 2.93 միավորից հասել է 3-ի: Հայաստանյան ժողովրդավարության ցուցանիշը՝ 100-ից 33.3 տոկոս է կազմում: Ընդհանուր առմամբ, առաջատար ժողովրդավար երկրներն են Էստոնիան (6 միավոր), Լատվիան (6),  Սլովենիան (5.75), Լիտվան (5.25), Չեխիան (5): Թվերի մեջ չկորենք, նայենք էկրանին և փորձենք հասկանալ ի՞նչ են նշանակում այս միավորները: 

«Հայաստանյան ցուցանիշերի վերաբերյալ մասնագետները դեռ կհասցնեն գնահատական տալ, համենայնդեպս՝ իշխանությունը դեռ չի շտապում Ազատության տան զեկույցում նշված թերությունների կամ առաջընթացի մասին խոսել»,-ասել է Գասպարյանը և ընդգծել, որ քաղաքացիական ազատությունների առումով եթե Ֆինլանդիան հնարավոր 60 միավորից ունի 60 միավոր, ժողովրդավարության բաստիոններից՝ Կանադան՝ 58, Հայաստանը 32, ապա Ադրբեջանի վիճակը բավական տխուր է...8 միավոր՝ հնարավոր 60-ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել