Operativ.am-ը գրում է.
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի մի քանի մուտացիաներ, որոնցից մեկը կարող է վարակն ավելի կայուն դարձնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով biorxiv կայքին։
Հատուկ ուշադրություն հետազոտողները դարձրել են Եվրոպայում տարածված Spike D614G մուտացիայի վրա։ Առաջին անգամ այն հայտնաբերել են Գերմանիայում։
Տեսություններից մեկի համաձայն, այդ մուտացիան ազդում է վիրուսի այն մասի վրա, որին ճանաչում է իմունային համակարգը եւ դեպի որը մասնագետները կողմնորոշվում են պատվաստանյութեր մշակելիս։ Ենթադրվում է, որ D614G-ը հիվանդներին խոցելի է դարձնում նոր վարակի հանդեպ։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=371340&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել