Ի դժբախտություն ինձ՝ Փաշինյանին վաղուց եմ ճանաչում, սա զոռբայի այն տեսակն է, որ, անկախ նրանից, թե ինչ է ասում, ամեն կերպ, չափազանցություն չի լինի ասելը, կանացի լաչառությամբ և անքաղաքավարությամբ ճնշում է գործադրում օպոնենտի վրա իր անգամ ամենաանհեթեթ միտքն առաջ տանելու հարցում։ Որոշ զոմբիներ կոգևորվեն հիմա իմ խոսքերից ու կասեն, որ նույն ոճով նա բանակցություններում կհաղթի Ալիևին։ Ստիպված եմ տխրեցնել այդ զանգվածին, քանի որ նման վարքագիծը չի կարող տեղ գտնել միջազգային հարթակում, դա բացառապես ներքին լսարանի համար է, որտեղ Փաշինյանը, լռեցնելով բոլորին, ասում է․․․ Կներեք, ոչինչ չի ասում, ոչ մի տրամաբանական բան չի ասել իր կառավարման ողջ ընթացքում։ Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ․ նա մնաց փողոցային պոպուլիստ։ Հավանաբար սա է նրա ներքին ատելության պատճառը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քանի որ վերջինս Փաշինյանի ճիշտ հակապատկերն է։ Ռոբերտ Քոչարյանը Լևոնի քանդած երկիրը հանեց ավերակներից, Նիկոլը՝ Քոչարյանի կառուցած տնտեսությունը փոշիացնում է իսկ ազատագրված տարածքները պատրաստվում տալ իր եղբայր Ալիևին, ինչպես տորթը սկուտեղի վրա․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել