5 քաղաքական գործիչներ կոչ են արել երկու շաբաթով խստացնել արտակարգ ռեժիմի սահմանափակումները, քանի որ օրական նոր վարակվածների թիվն աճում է, արդեն օրական 120-ից ավել են դեպքերը, իսկ այսօր՝ արդեն 163 (հղումը՝ մեկնաբանության մեջ)։
Սակայն պարզ է, որ որևէ ազդեցություն չի ունենալու կոչը, քանի որ այս կառավարությունն անցավ մի փորձություն, որ ցույց տվեց, որ անընդունակ է խիստ ռեժիմ հաստատել, նրա «խստացրածի» արդյունքն արդեն կա՝ համաճարակը մի քանի անգամ սաստկացավ։
Հայաստանը աղետի մեջ է ընկնում, և դեմն առնելու անհրաժեշտ պայմանը համաճարակը կանխարգելելու անընդունակ ղեակավարությանը հեռացնելն է և փոխարինելը վճռական ու ընդունակ ղեկավարով, այսինքն՝ 1-ին քայլը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է ու այնպիսի վարչապետ ընտրելը, ով ընդունակ է վճռական (դուխով) կոշտ մեթոդներով արտակարգ իրավիճակ հաստատելու և համարձակորեն (դուխով) խոշոր դրամական միջոցներ ներգրավելով բնակչության սոցիալական խնդիրները լուծելու և զուգահեռ տնտեսությունը աշխատացնելու։
Հնարավո՞ր չէ հեռացնել Փաշինյանին, ով քայլ անի, իսկույն քրեկան գործ կսարքեն գլխին, կկալանավորե՞ն։ Այո՛, կկալանավորեն, և ի՞նչ, վարչապետը կմնա, կավելանան քաղբանտրկյալները։ ԱԺ ընտրությունների՞ն սպասել. մինչև առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա։ Հասրակական պահանջ չկա՞, վարչապետի վարկանի՞շն է բարձր, գուցե բարձր է առողջության վերաբերյալ տգետ պատկերացում ունեցող կամ հանուն Փաշինյանի իշխանության ինքնասպանության պատրաստ քաղաքացիների շրջանում։ Սպասել, որ գրագիտությունը այնքան բարձրանա, որ հասկանա՞ն՝ Փաշինյանը անկարող է աղետի դեմն առնել, բայց գրագիտությունը կարող է բարձրանալ, երբ ուղտը իրենց դռներին չոքի, ընդ որում, ոչ միայն կորոնավիրուսի ուղտը, նաև սովի ուղտը, պատերազմի ուղտը։
Բայց կան, չէ՞, բազմաթիվ գրագետ քաղաքացիներ, ովքեր հասկանում են, որ կառավարությունը երկիրն աղետի է տանում։ Արդյո՞ք նրանք էլ հանուն «դեմոկրատիայի» արմատական պահանջներ չեն դնում, այո՞, ուրեմն արդյո՞ք մի ինքնասպան էլ նրանք չեն, քանի որ թողնում են, որ, տգիտությունը ժողովրդավարության տեղ անցնելով, երկիրը վերջնական աղետի ենթարկվի։