Operativ.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քիչ հավանական է համարում, որ ֆրանսիացիներն այս ամառ կկարողանան արտասահման ճանապարհորդել, նույնիսկ Եվրոպայում ուղեւորությունները, հավանաբար, ստիպված կլինեն սահմանափակել՝ նվազեցնելու համար կորոնավիրուսի համաճարակի վերսկսման հավանականությունը, փոխանցում է Reuters-ը:
«Առայժմ վաղ է ասել՝ արդյոք կկարողանա՞նք արձակուրդ վերցնել: Ես կարող եմ ասել, որ անգամ ամառային արձակուրդների ժամանակ կսահմանափակենք խոշոր միջազգային ուղեւորությունները: Հավանաբար, Եվրոպայում ուղեւորությունները եւս ստիպված կլինենք սահմանափակել: Դա պարզ կդառնա հունիսի սկզբին»,- Փարիզի սահմաններից դուրս դպրոցներ այցելության ժամանակ լրագրողներին ասել է Մակրոնը:
Ֆրանսիան նախատեսում է մայիսի 11-ին սահմանափակումների մեղմացում, երբ ֆրանսիացիներին թույլ կտան տեղաշարժվել իրենց տնից մինչեւ 100 կմ հեռավորությամբ: