Operativ.am-ը գրում է.
Իրանի օրենսդիրները հավանություն են տվել «Դրամավարկային բարեփոխումների բանկային օրենսդրության մասին» օրենքի նախագծին։ Դրա համաձայն, Իրանի դրամական միավորը պաշտոնապես «ռիալից» կփոխվի «թոմանի»։ Բացի այդ, նոր արժույթի երկրորդ դրամական միավորը կլինի «պարսեխը», հայտնում է Mehr-ը։
Այսպես, 10000 ռիալը հավասար կլինի 1 թոմանի, իսկ յուրաքանչյուր թոմանը հավասար կլինի 100 պարսեխի։
Արտարժույթների հարաբերակցային փոխարժեքը կսահմանվի եւ կճշգրտվի Իրանի Կենտրոնական բանկի (ԻԿԲ) կողմից`նոր արժութային համակարգի համաձայն։
Խորհրդարանը առավելագույնը երկու տարի է տրամադրել կառավարությանը՝ որպես օրենքի իրականացման եւ թղթադրամների ու մետաղադրամների փոփոխման անցումային շրջան։
Համապատասխանաբար, ե՛ւ ռիալը, ե՛ւ թոմանը կգործեն անցումային շրջանում։
ԻԻՀ ԿԲ-ի տվյալներով՝ երկրում շրջանառվում է 8 միլիարդ թղթադրամ, ինչը մեծացնում է նոր փողեր տպագրելու կառավարության ծախսերը։