Գրող Կավերինի ավագ եղբայրը բժիշկ-վարակաբան էր: Եվ մինչդեռ «Երկու կապիտանի» հեղինակը հարգանքի ու սիրո էր արժանանում, նրա ողբերը՝ Լև Զիլբերին, խոշտանգում էին ԽՍՀՄ ՊԱԿ զնդաններում:

Լև Զիլբերը ողբերգական ճակատագիր ուներ, սակայն նա, ամեն դեպքում, պահպանեց իր հավատարմությունը մասնագիտության՝ բժշկության հանդեպ: Ամենայն հավանականությամբ, հենց այդ սերն էլ օգնեց նրան դիմակայել բոլոր փորձություններին և չընդունել առաջադրված բոլոր անօրինական մեղադրանքները:

Վարակաբանների ուսումնասիրությունները մշտապես կապված են ռիսկերի հետ: Լև Զիլբերը 1930 թ. ուղարկվեց Խորհրդային Հայաստան՝ օգնելու լիկվիդացնել ժանտախտը, և նրա ուսումնասիրություններն իսկապես օգնեցին հաղթել համաճարակին: Սակայն զեկույցներում այլ բան էր նշվում, իբր թե Զիլբերն է հանրապետություն բերել ժանտախտը:

Նույն պատմությունն էր գլխուղեղի բորբոքման հետ կապված: Բժիշկն ուսումնասիրում էր սարսափելի վիրուսը և փորձում էր միջոցներ գտնել դրա դեմ պայքարելու: Սակայն նրան մեղադրում էին վիրուսը ջրի խողովակներում լցնելու և Մոսկվայի բոլոր բնակիչներին վարակելու մեջ:

Չնայած որ նա իր մեղքն այդպես էլ չընդունեց, Զիլբերին, այնուամենայնիվ, ազատազրկման ենթարկեցին: Նրան ուղարկեցին Պեչորսկիյե ճամբար, որտեղ մահանալու մեծ հավանականություն կար: Սակայն նրան կրկին օգնեց բժշկական տաղանդը: Նա փրկեց ճամբարի ղեկավարի կնոջ կյանքը, ում մոտ վտանգավոր վաղաժամ ծննդաբերություն էր սկսել: Հենց այդ ժամանակ էլ Լև Զիլբերին աշխատանքի տեղափոխեցին հիվանդասենյակում:

Այնտեղ նա հնարավորություն ստացավ իր ուսումնասիրությունները շարունակելու: Այդ ժամանակ մեծ խնդիր էր պելագրան, որի ընթացքում մարդու ախտահարված մաշկը կարող էր դառնալ մուգ, կոշտ, թեփոտվել կամ արյունահոսել: Զիլբերին հաջողվեց գտնել բուժման մեթոդըև դրա շնորհիվ ազատ արձակվել 1939 թ.:

Որոշ ժամանակ անց Զիլբերին կրկին դատապարտեցին: 1944 թ. ակադեմիկոսները խնդրագիր ներկայացրին՝ իրենց գործընկերոջն ազատելու վերաբերյալ: 1945 թ. ամռանը Զիլբերը հայտնվեց ազատության մեջ: Նրան վերադարձրին Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամի մանդատը:

Նույն ժամանակ Ստալինն անձամբ ներողություն խնդրեց վարակաբանից. դա միակ դեպքն է եղել պատմության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել