«Նոտր-Դամի սապատավորը» Վիկտոր Հյուգոյի ողբերգական կերպարներից մեկն է, որը ոչ ոքի անտարբեր չի թողնում: Նրան բազմաթիվ նկարներում կարող եք հանդիպել: Սակայն պատմական գրառումներից պարզ է դարձել, որ սապատավորը գոյություն է ունեցել ոչ միայն «Փարիզի Աստվածամոր տաճարի» էջերում:

Իսկ ո՞վ է դարձել հայտնի Կվազիմոդոյի նախատիպը:

Հյուգոյի գրքի սապատավորը

Կվազիմոդոն դարձել է ուժգին ու անփոխադարձ սիրո խորհրդանիշ: Հյուգոյի վեպում վառ կերպով ցույց է տրված, որ գեղեցկությունը կարող է գարշելի լինել, իսկ տգեղությունը՝ գեղեցիկ: Գեղեցկուհի Էսմերալդան, ով հասարակ գնչուհի էր, գրավում էր ազնվական ու գեղեցիկ տղամարդկանց սրտերը, սակայն այդ տղամարդիկ միայն խաղում էին նրա հետ՝ վերջիվերջո դավաճանելով աղջկան ու նրա մահը ցանկանալով: Եվ միայն տգեղ սապատավորը իսկապես սիրեց Էսմերալդային մինչև կյանքի վերջ, և չկարողանալով փրկել աղջկան՝ նրա հետ միասին պառկեց գերեզմանում:

Վիկտոր Հյուգոյի վեպում Կվազիմոդոն տաճարի  ժամկոչն էր, և զանգի ղողանջներից էլ կորցրել էր լսողությունը:

Պարոն սապատավորը՝ քարտաշների վարպետ

Լոնդոնյան թանգարանում աշխատում էր հետաքրքրասեր Էդրիան Գլյուն: Նա ուսումնասիրում էր հայտնի քանդակագործի կենսագրությունը, որը բաղկացած էր յոթ հատորից, և հենց դրա մեջ էլ հիշատակում գտավ Տրայան անունով ուրախ քարտաշի մասին: Տրայանն ուներ վարպետ-առաջնորդ՝ գարշելի ու չշփվող սապատավոր մեկը:

Պատմաբանները վստահեցնում են, որ Հյուգոն այդ ժամանկներում հետաքրքրվել է տաճարի վերականգնմամբ, և կարող էր ճանաչել և՛ Տրայանին, և՛ նրա տգեղ առաջնորդին: Վիկտոր Հյուգոն հանճար էր և կարող էր Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբերյալ ռոմանտիկ ու ողբերգական պատմություն հորինել: Շնորհիվ այս ստեղծագործության՝ տաճարը համաշխարհային ճանաչում ստացավ և դարձավ տեսարժան վայր:

Սակայն Կվազիմոդոյի նախատիպը, ում աշխատողներն անվանում էին Մսյո Սապատավոր, այնքան էլ «հուզիչ» կերպար չէր: Եվ նա ժամկոչ չէր, այլ քարտաշ՝ ոչ թե սովորական, այլ վարպետ: Նա աշխատողների հետ չափազանց քիչ էր հաղորդակցվում: Այդ իսկ պատճառով այն, ինչ իրականում կատարվել է նրա կյանքում, թե որտեղ է ապրել և թաղվել, պատմաբաններին, ցավոք, անհայտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել