Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter- ում գրել է Ամերիկայի նախագահի նախկին խորհրդական և քաղաքական փորձագետ Մայքլ Կապուտոյի «Ուկրաինական խաբեություն. Իմպիչմենտ, Բայդենի փողերը, զանգվածային սպանություններ» 50-րոպեանոց ֆիլմի կրկնակի ցուցադրության մասին: Ֆիլմը կրկին կցուցադրվի One America News հեռուստաալիքով:
Այս տարվա փետրվարին ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց ամերիկյան One America News հեռուստաալիքով: Ֆիլմը պատմում է Ուկրաինայում հեղաշրջման, այս իրադարձություններում Միացյալ Նահանգների դերի, Մայդանի զոհերի, ինչպես նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու Ուկրաինայում կատարած գործերի և կոռուպցիայի մասին:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=370916&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել