Հանրությանը հայտնի մի ինքնասիրահարված, ինքնագոհ, անհիմն ինքնահավան, ինքնավստահ, մշտապես խաղարկային ոճի կիսալրագրող, կիսաբլոգեր, կիսաքրեական մշակույթին անհաջող տուրք տվող, այլախոհ, այլակարծիք կին քաղքական գործիչներին, պատգամավորներին վիրավորելուց կիսահաճույք ստացող և Նիկոլ Փաշինյանին ակնհայտ դուր գալու ցանկությունից տվայտանքների մեջ ընկնող մի ԱԺ փոխխոսնակ ունենք՝ Ալեն Սիմոնյան, որն ասում են մի քանի օր առաջ իրեն Զինեդին Զիդանի տեղը դնելուց հետո ցնցում է ստացել:
Անկեղծորեն ես չէի հավատում, կասկածում էի, որ նա ցնցում է ստացել, սակայն Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա տեսանյութի կապակցությամբ Ալենչոյի ՖԲ-յան գրառումը պատահաբար կարդալուց հետո համոզվեցի, որ նա իրոք խորը, հիմնավոր և ցավագին ցնցումների ու դեպրեսիայի մեջ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: