Էրեկվա վիդեոի շուրջ հիմնական երեք քարոզչական թեզերը՝
1. սուտ ա, տենց բան չի եղել (բայց զգուշավոր, քանի որ դեռ պարզ չի կան ապացույցներ թե չէ)
2. Էղել ա, բայց Վանեցյանի ինքնագործունեությունն ա (էս գիծը տանում են ԱԺ խոսնակի կինը, այսինքն խոսնակը ու փոխխոսնակը, բայց չի աշխատի, քանի որ ԱԱԾ նախկին տնօրենը ողջ-առողջ ա ու դժվար համաձայնվի, որ սաղ իրա գլխին ջարդվի, դառնա քավության նոխազ)
3. էկեք խոսանք կուխնյաից, շորերից, սեղանի պեչենիներից ու չանդրադառնանք բովանդակությանը (էս աշխատող ա, բայց կարճաժամկետ, քանի որ բուն հարցը մնում ա բաց)
տակը մնում ա հետաքրքիր պատկեր՝ ամբողջ զորքը, ծանր հրետանիով դաշտ ա նետվել մի վիդեոի պատճառով։ Մեծ հաշվով նոր բան էլ չի ասվել, բոլորս գիտենք, որ գործարարը ինչքան ու որ հիմնադրամ ա մուծվում խախանդ ապրելու համար։ Էդ դեպքում, ջղաձգումների էս մասշտաբը կարա մի բան նշանակի՝ իշխող թիմում զգացել են, որ իրավիճակ ա փոխվել, ավելի բիթիները շուտ էին ջոկել, «պլան բ» նույնիսկ մշակել հետնահանջի, ով չի կարեցել հիմա պիտի իր քաղաքականության մեջ գոյության ու պարգևավճարների համար մինչև վերջ պայքարի։ Էդ նորմալ ա։ Այ ամրության ռեսուրսը ինչքան կհերիքի, դրան հետաքրքիր ա հետևել։ Ինչ-որ բան ինձ հուշում ա, որ սա դեռ սկիզբն ա։