Pastinfo.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ մայիսի 11-ին սահմանափակումների վերացումն առաջին քայլն է լինելու դուրս գալու կորոնավիրուսի ճգնաժամից: Հայտնում է Ռոյթերսը:

«Մայիսի 11-ը չի լինի անցում դեպի նորմալ կյանք: Կլինի վերականգնման շրջան, որը պետք է կազմակերպվի»,-ասել է Մակրոնը նշելով, որ պետք է լինեն տարբեր փուլեր և դրանցից մեկը լինելու է մայիսի 11-ը:

Մայիսի 11-ից Ֆրանսիայում աստիճանաբար կվերաբացվեն դպրոցները և բիզնեսները: Նշենք, որ Ֆրանսիայում այս ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 167 346 դեպք, 24 594 մարդ մահացել է, 50 212 մարդ` ապաքինվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել