Pastinfo.am-ը գրում է․

Վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գրասենյակի ղեկավար, իրավաբան Արսեն Բաբայանը :

Նրա խոսքով՝ վարչապետն իրական մրցակից Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում և դրա համար էլ ընտանեկան ամբողջ ուժերը կենտրոնացրել են պարոն Վանեցյանի ուղղությամբ:

Լրագրողի դիտարկմանը, թե այս աղմուկը մեկ այլ աղմուկին զուգահեռ բարձրացավ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդուն՝ Հրաչյա Հակոբյանին մամուլում մեղադրանքներ էր ուղղվում՝ Ռուսաստանում հայտնաբերված ծխախոտով բեռնված ինքնաթիռի վերաբերյալ, Բաբայանը նշեց, որ մենք ավելի կարևոր թեմա ունենք եւ այն կապված է Արցախի հետ:

«Մենք ավելի կարևոր թեմա ունենք, որը կապված է Արցախի հետ: Կարծում եմ, որ բոլոր այս շեղող գործողությունները կապված են հենց այդ հարցը շեղելու հետ։ Բայց մենք պետք է հիշենք, որ վերջին շրջանում Արթուր Վանեցյանի շուրջ այսպիսի զրպարտչական գործողություններն ավելացան, երբ պարոն

Վանեցյանը հանդես եկավ կոնկրետ հայտարարություններով։ Սա, իհարկե, որոշակի ցայտնոտային իրավիճակ ստեղծեց իշխանության վերևում կանգնած մարդու կամ մարդկանցից մի քանիսի մոտ։ Վստահ եմ, որ վարչապետը տեսնում է իր ապաշնորհ կառավարության գործունեությունը, տեսնում է, որ իշխանությունը սկսել է փախնել իր տակից և իրական մրցակիցն Արթուր Վանեցյանի մեջ է տեսնում, և ընտանեկան ամբողջ ուժերը կենտրոնացրել են պարոն Վանեցյանի ուղղությամբ»,- նշեց Բաբայանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել