ԵՐԵՎԱՆ — ԱԺ ղեկավարը կոչ է արել քաղաքական ուժերին կենտրոնացնել քֆրտոցն ու ռազբորկաները ԱԺ տարածքում գոնե մինչև կարանտինի ավարտը:
«Հարգելիներս, խնդրում եմ, Երևանի փողոցները զերծ պահեք անշուք վիճաբանություններևից, անախորժություններից և կիլդիմներից․ մարդիկ ակնկալում են այդ ամենը տեսնել ԱԺ-ում և ուղիղ միացմամբ»,- նշել է Միրզոյանը:
«Մի փոքր հարգանք ունեցեք մեր ժողովրդի հանդեպ և այնպես վիճաբանեք, որ դա տեսնի ոչ թե 2-3 անցորդ, այլ ամբողջ ժողովուրդը: Ի վերջո հենց ՀՀ հարկատուների հաշվին է գոյանում ԱԺ-ի կոնտենտը, և նրանք իրավունք ունեն լիարժեք վայելելու այն»:
Նյութի աղբյուր՝ http://www.armcomedy.com/2020/04/30/kildim/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել