Թավիշ անվան տակ գեներացվել է ատելությունը : «Նոր» Հայաստանը նմանվել է մի մեծ հոգեբուժարանի :Երկրի ամենաբարձր ամբիոնից ,հենց վարչապետի կողմից հնչում է ատելության խոսքը: Ատելության խոսքը լուրջ վտանգ է ներկայացնում ժողովրդավարական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման տեսանկյունից։ Վերջինիս նկատմամբ անտարբերության դրսևորումները կարող են հանգեցնել բռնությունների և բախումների լայն մասշտաբների: Այս իմաստով ատելության խոսքն անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորում է, որը նպաստում է ատելության հողի վրա հանցագործությունների առաջացմանը։ Հայաստանում ատելության խոսքի կիրառման դեպքերը հատկապես ակտիվանում են որոշակի իրադարձությունների ընթացքում և կոնկրետ թեմաների շուրջ։ Վարչապետը արդեն երկու տարի է թաթիկներ է կտրում ,պատերին է ծեփում ,ասֆալտին է փռում : Իսկ հիմա արդեն վենդետա է կոչ անում : Ինչ՞ի վրա եք զարմանում ժողովուրդ չէ որ բոլորդ վարչապետ եք «Նոր» Հայաստանում : Հայ ժողովուրդ համախմբվեք ,մաքրվեք մաղձից ,ատելությունից ,թշնամու կանխատեսումներին ( հային սպանել պետք չէ ,հային ձենք տվեք ` իրար կսպանեն ) մի տվեք : Այս ամենը տանում է դեպի քաղաքացիական պատերազմի :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: