Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Կառավարության շենք մուտք գործում ԲԴԽ նախագահը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հստակ ցուցումներ են տրվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու համար: Հանձնարարականներ են տրվել նաեւ իրավապահ մարմիններին՝ հստակ նախազգուշացումով, որ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում կլինեն պաշտոնանկություններ։

Գիշերը Խաչատրյանների տարբեր հասցեներում գիշերը նկատվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնք թերևս սպասել են Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու օպերացիան բեմադրելու համար, ինչը չի ստացվել։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ԱԱԾ-ն արդեն ծանուցում է ուղարկել Գուրգեն Խաչատրյանին՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար: Սպասվում է, որ այսօր գործողություններ կիրականացվեն բիզնես գրասենյակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել