Antifake.am-ը գրում է․
Antifake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։
AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
Ի պատասխան հարցման՝ հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրված պարգեւատրման գումարները օրենքով սահմանված պահումներից հետո կազմել են 1.038.852.900 դրամ, որը համարժեք է շուրջ 2.146.400 ԱՄՆ դոլարին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://antifake.am/am/news/1687?fbclid=IwAR1k8uHYurN0P4I45NDh0meXidDJixIPy6n7EdCMEwwTDMdif3LdiiPH8EI
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել