ՊԵԿ-ում 2020-ի 1-ին եռամսյակի պարգևավճարները կազմել են ավելի քան 1 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահը պարգևատրվել է 2 անգամ. AntiFake.am


23:02 , 28 ապրիլ, 2020

Antifake.am-ը գրում է․

Antifake.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել պետական ապարատի տարբեր կառույցներում հատկացվող պարգևավճարների չափը։ Այս շարքով ներկայացնում ենք 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական տարբեր կառույցներում հատկացված պարգևավճաների չափը։

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

Ի պատասխան հարցման՝ հայտնել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրված պարգեւատրման գումարները օրենքով սահմանված պահումներից հետո կազմել են 1.038.852.900 դրամ, որը համարժեք է շուրջ 2.146.400 ԱՄՆ դոլարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ