ԵՐԵՎԱՆ — ՀՀ Քյարթ համայնքի համազեկուցողները քիչ առաջ բաց նամակով դիմել են ԱԺ Նախագահ Արարատ Միրոզոյանին և իրենց մտահոգությունն են հայտնել երկրի խորհրդարանում ծավալվող քննարկումների որակրի մասին։
«Հարգելի պարոն Միրզոյան ջան՝
Ձեզ ենք աբրաշատ լինում այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած բազարի
կապակցությամբ։ ՀՀ Քյարթ համայնքը ատդուշի մտահոգված է խորհրդարանում ստեղծված բեսպրեդելոտ իրավիճակից։ Լիքը լավ քրերի աչքի առաջ հնչել են փոխադարձ վիրավորանքներ, անաչոտ զրպարտանքներ, ինչպես նաև կիրառվել է 1979թ. Հայաստանի Քուչեքի Համընդհանուր Համաժողովին (ՀՔՀՀ) ստորագրած կոնվենցիայով արգելված զանգվածային ոչնչացման քֆուրներ։ Մենք՝ համանախագահներս, ինչպես նաև ողջ քաղաքակիրթ քյարթ համայնքը մղկտում և իսպանական ամոթ ենք ապրում, տեսնելով թե ուր է իջել երկրի օրենսդիր մարմնի մակարդակը։
Դուք, որպես ԱԺ նայող, պարտավոր եք՝
ա) վերլուծել վիրավորանքների ողջ քրոնոլագիան և պարզել ով է ում սադրել և ինչ հիմքերով
բ) կիրառել զսպումների ու հակակշիռների այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն նման դրսևորումները խորհրդարանում։
Եթե պատգամավորները չեն կարողանում փոխգործակցել ԱԺ-ում, ապա կարող են բոլոր հարցերին իտոգ տալ դրա համար նախատեսված վայրերում՝ տալդա տեղերում, հազարավոր լավ քրերի, սուրբ մայրերի աչքերից հեռու։ Մեզ լիքը մտահոգում են աննախադեպ հաճախականության հասած այս լարվածության դրվագները և այն երկարաժամկետ վնասները, որ կարող են հասցնվել Հայաստանի օրենսդիր իշխանությանը։ Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ԱԺ ղեկավարությունը գործի ճշտի ու քաղաքակիրթ բազարի ճանապարհով։ Խնդրում են հնարավորինս արագ խառնվել և ուլադիտ անել բոլոր տինտիրիտները։
ՀՀ Քյարթ համայնքի համազեկուցողներ՝
Բութանիացի Սոխ