Նյու Յորքի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրություն են կատարել և եկել եզրահանգման, որ ատամներն իրենցից ներկայացնում են մարդու կայնքի մշտական ու ճշգրիտ կենսաբանական արխիվ՝ ծննդյան պահից մինչև մահը : Ուսումնասիրության արդյունում ստացված տվյալները նոր վկայություններ են մարդկային կյանքի այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են վերարտադրողականությունը, ազատազրկումը, սթրեսային իրավիճակները և այլն :
Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Scientific Reports գիտական ամսագրում :
Ուսումնասիրության նյութերն ու մեթոդները
Ուսումնասիրությունը կատարվել է ցեմենտի, ատամի հյուսվածքի հիմքով :
Իրենց աշխատանքում գիտնականներն ուսումնասիրել են 25-69 տարեկան, սակայն մարդկանց 50 ատամ՝ վերցված այնպիսի կմախքներից, որոնց տարիքի, հիվանդությունների և ապրելակերպի մասին տվյալներ են հայտնի : Տեղեկությունների մեծ մասը ստացվել է հանգուցյալների հարազատներից : Այնուհետև գիտնականներն օգտագործել են վիզուալիզացիայի մի շարք մեթոդներ և մանրամասնորեն ուսումնասիրել ատամները :
Գիտական ուսումնասիրության արդյունքները
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները ստուգել են հիպոթեզն այն մասին, որ ֆիզիոլոգիական նշանակալի իրադարձությունները, ինչպիսիք են, օրինակ, կանանց վերարտադրողականությունը, ազատազրկումը, կանանց ու տղամարդկանց համակարգային հիվանդությունները, մշտական փոփոխություններ են կատարում ատամի ցեմենտի միկրոկառուցվածքում:
Ատամի ցեմենտի միկրոկառուցվածքը, որը տեսանելի է միայն միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ, կարող է ցույց տալ այն մանրաթելերի ու մասնիկների կազմակերպումը, որոնցից կազմված է ատամի այս հատվածի նյութը:
«Ատամը չի համարում կմախքի ստատիկ մաս: Այն մշտապես կորեկցիայի է ենթարկվում և արձագանքում է ֆիզիոլոգիական գործընթացներին», - նշել է ուսումնասիրությանը մասնակցող գիտնականներից մեկը: Ուսումնասիրությունները շարունակվում են:


