Դեմոգրաֆիկ իրավիճակն աշխարհի տարբեր երկրներում այնքան էլ բարենպաստ չէ: Շատ պետությունների բնակիչներ պարզապես չեն ցանկանում բազմանալ, հետևաբար տենդենց կա մոլորակում բնակչության թվի նվազման:
Միջազգային Worldometr.info կայքը, որը վիճակագրական տվյալներ է հավաքագրում ամբողջ աշխարհից տարբեր երևույթների վերաբերյալ, հրապարակել է քարտեզ, որի վրա մանրամասնորեն ցույց է տրված, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Եվրոպայի տարբեր երկրների բնակչությունը 30 տարում՝ 1990-2020 թվականներին:

Բնակչության թվի կտրուկ աճ է գրանցվել Լյուքսեմբուրգում՝ 64% (379 հազար մարդուց հասել է 640 հազարի): Երկրորդ հորիզոնականում Կիպրոսն է՝ 57,4% աճով (689 հազարից 1,228,000 մարդ): Երրորդ հորիզոնականը Թուրքիայինն է՝ 56,4% աճով (55 միլիոնից բնակչությունը հասել է 86,5 միլիոնի):
Արևմտյան Եվրոպայում ևս բնակչությունն աճում է, սակայն հարկ է նշել նաև, որ հաշվի են առնվում նաև գաղթյալները:
Իսկ ահա Արևելյան Եվրոպայում, ընդհակառակը, բնակչության թիվը կրճատվում է: Առավել ակնհայտ այդ երևույթն առկա է Լատվիայում. 1990 թվականից ի վեր բնակչության թիվը կրճատվել է գրեթե մեկ երրորդով:
Ռուսաստանում ևս բնակչության թիվը նվազել է 1,1%-ով: 1990 թ. այնտեղ բնակվել է 148 միլիոն մարդ, իսկ այսօր՝ 2020-ին, հաշվվում է 146 միլիոն մարդ:



