Operativ.am-ը գրում է.

4-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ:

ՊՆ-ից հայտնում են, որ տեսական պարապմունքին հաջորդել են գործնական վարժանքները դաշտային պայմաններում: Բացազատվել են կապի համակարգեր, կառավարման կետեր, ստուգվել են զինծառայողների՝ կապի պլանավորման եւ տեսադիտարկման համակարգի տեղադրման, շահագործման ու սպասարկման կարողությունները, դաշտային կապի հանգույցի ծավալման ունակությունները։ Կապավորները հաջողությամբ կատարել են առաջադրված մարտական խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել