Մի քանի օր առաջ կառավարության որոշմամբ 2020-2022թթ համար ոստիկանությանը հատկացվեց 33մլն դոլլար,նոր հագուստով,նոր մեքենաներով ոստիկանություն ունենալու համար:
Չգիտեմ ինչքանով է արդարեցված այդ ծախսերը,բայց ակնհայտ է,որ ոստիկանը ինքը դեռ պատրաստ չէ լավ ոստիկան դառնալուն:
Այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը: Մոտավորապես 7-8 ոստիկան հարձակվեցին միայնակ ակցիա անող քաղաքացի Միքայել Մարգարյանի վրա,խլելով նրա հեռախոսը,նրան բռնի կերպով (խցկեցին) իրենց մեքենան,և անօրինական կերպով բերման ենթարկեցին:Նույնիսկ նրանց չխանգառեց պատգամավոր Սասուն Միքայելյանի ներկայությունը(թէ ինչու հարգելի պատգամավորը չմիջամտեց,դա էլ ուրիշ թեմա է):
Քանի որ հիմա մեր ոստիկանները ոչ տկլոր են շրջում,ոչ էլ ոտքով,ճիշտ կլիներ այդ գումարը օգտագործվեր ավելի ներկայի համապատասխան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել