ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Լսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապրիլքսանչորսյան ելույթը, արդեն համոզվեցի, որ Հայաստանում , ինչպես ամրագրված է Մարդու Իրավունքների պաշտպանի կառույցը, սահմանադրորեն պետք է ամրագրել ՝ «հավերժ ընդդիմադիր» պետական պաշտոն նույնպես։

Հոդված․ X Հայաստանի Հանրապետության Հավերժ ընդդիմադիրը
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնին նշանակվում է 2018թ․ մարտ-ապրիլյան թավշյա, սիրո, հանդուրժողականության հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանը։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնը ցմահ է։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնը փոխանցվում է ժառանգաբար։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնին նշանակված անձը պետության պաշտպանության տակ է։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնյան բնակվում է պետական առանձնատանը, օգտվում պետական ամառանոցներից։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնյան օգտվում է ծառայողական օդանավից, ուղղաթիռից, զրահապատ ավտոմեքենայից, թիկնապահներից։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնյան ցանկացած, իրեն հարմար պահին կարող է օգտվել Հայաստանում գրանցված բոլոր լրատվամիջոցներից ժողովրդին ուղղված իր ուղերձը հասցնելու համար։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնյայի աշխատավարձը հավասարեցվում է ՀՀ Նախագահի աշխատավարձին։
-Հավերժ ընդդիմադիր պաշտոնյան անձեռնմխելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել