Այժմ քաղաքապետարանի դահլիճներից մեկում ընթանում է կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ: Այս պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին մամուլում շատ է խոսվել: Այն անգամ վիճարկվել է դատական կարգով:

Այժմ այն ընթանում է նախարարի՝ 16 օր առաջ ուժի մեջ մտած հրամանով, որով նախատեսվում է մրցութային հանձնաժողովում ունենալ 5 անդամ: Այդ հրամանը իբրև թե առաջադեմ է` նախատեսում է ավագանու երկու անդամի ներկայությունը: Իսկ ի՞նչ է արել մեր քաղաքապետը... երկու ավագանու անդամին էլ առանց որևէ համաձայնեցման նշանակել է իշխանական ուժի ներկայացուցիչներից` «Իմ քայլից»: Փաստորեն, մրցութային հանձնաժողովը բաղկացած է աշխատակազմի երեք ներկայացուցիչ և երկու իշխանական ավագանու անդամից:

Թե ինչու են մրցույթն իրականացնում հրատապության կարգով և այս կազմով, բարդ չէ գուշակել: Միայն կասեմ, որ մասնակիցներից ոմանք արդեն պատրաստվում են կրկին դատական հայց ներկայացնել այս ապօրինությունները կանխելու համար:

Ցավալի է, բայց սա է այս իշխանությունների մոտեցումը, որը որևէ կերպ չի արդարացնում մարդկանց երբեմնի սպասումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել